Պրիգոժինի «Վագներ» խմբավորումը ՌԴ ԶՈՒ փոխգնդապետի է գերեվարել

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ռուսական ռազմական «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ՌԴ զինված ուժերի ենթադրաբար զինվորական, որը խոստովանում է, որ կրակել է «Վագներ» խմբավորմանը պատկանող մեքենայի վրա։ Նա ասում է, որ դա արել է «անձնական թշնամանքից դրդված»։  Տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում հարցաքննվող գերեվարված զինվորականը ներկայանում է որպես  ՌԴ ԶՈՒ-ի 72-րդ բրիգադի հրամանատար Ռոման Վենևիտին։  Նա խոստովանում է, որ հարբած վիճակում «Վագների» նկատմամբ անձնական թշնամանքի» պատճառով կրակել է նրանց պատկանող մեքենայի վրա, ինչպես նաև զինաթափել է Պրիգոժինի մի խումբ զինյալների, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պրիգոժինը վերջին օրերին  բազմիցս հայտնել է ՌԴ ՊՆ ստորաբաժանումների ու խմբավորման միջև շարունակվող կոնֆլիկտների մասին։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ հրամանով ռուս զինվորները  հարյուրավոր հակատանկային ականներ են տեղադրել  Բախմուտից իր զինյալների հեռանալու ճանապարհին։

ՌԴ ՊՆ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել  Պրիգոժինի հրապարակած տեսանյութը։