Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ այցելել են Արդարադատության նախարարություն․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Եվրամիության երկկողմ համագործակցությունը, ներկայացրել այդ համագործակցության արդյունքում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գործընկերների հետ քննարկել ապագայում նոր համագործակցության տեսլականը։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացը:

Միևնույն ժամանակ քննարկվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը և այլն:

Հանդիպման օրակարգում են եղել նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտային ռազմավարությանն առնչվող հարցերը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված միջոցառումները: