«Վեոլիա ջուր»-ի օպերատորները նույնպե՞ս շոգից վատացել են. ինչու է մայրաքաղաքի 6 համայնք ջրազրկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
Բոլորը

Հատկապես վերջին մի քանի օրերին՝ Երևանում շոգն անտանելի է, 40 աստիճանի և բարձր ջերմաստիճանի պայմաններում, երբ անգամ աշխատելն է հակացուցված, երևանցինիերի՝ հատկապես տարեցների և երեխաների միակ փրկությունը սառը ցնցուղն է, որից, սակայն արդեն չորրորդ օրն է, ինչ մայրաքաղաքի 6 համայնքների բնակիչները զրկված են, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դադարեցրել է ջրամատակարարումը;

Նոր-Նորք, Ավան, Շենգավիթ, Կենտրոն ու Էրեբունի. Հունիսի 30-ից առ այսօր այս թաղամասերում վթարային ու պլանային ջրանջատումներ են: Պատճառը՝ վթարված «Արարատյան» պոմպակայանն է:

Համենայն դեպս, այդպես է պարզաբանում «Վեոլիա ջուրը»:

Առավոտյան 10-ից մինչև 17-ը, արդեն 40-ի հասնող ջերմաստիճանի պայմաններում տվյալ թաղամասերի բնակիչները, հարակից տարածքների հանրային ծառայություն իրականացնող օբյեկտները զրկված են խմելու ջրից: Ջուրն անջատում են՝ առանց զգուշացման: Միայն այսօր՝ ջրանջատումների 4-րդ օրը, «Վեոլիա ջուրը» բաժանորդներին նախազգուշացնող հաղորդագրություն է ուղարկել: Անգամ ավելորդ է նշել այգիների ու բերքատու ծառերի ոռոգման հարցը, ինչի հետևանքով չորանում է բերքը և վնաս պատճառում:

Թե ով է փոխհատուցելու վնասված բերքի և 40 աստիճանին անջուր մնալու համար, թերևս անհայտ է: Արարատի մարզում տեղակայված պոմպակայանը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Իսկ 2012-ին, վթարային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև ոչ բարվոք վիճակում գտնվելու պատճառով պոմպակայանի աշխատանքը դադարեցվել է: Այդուհանդերձ, հետաքրքիր է այն, որ նախկինում «Վեոլիա ջուրը» ջրի փոխարեն գործող «Երևան Ջուր» ՓԲԸ-ն, կառավարության աջակցությամբ, շուրջ 8 մլն. դրամ է հատկացրել պոմպակայանին՝ վերջինիս հուսալիությունը բարձրացնելու և վերանորոգման աշխատանքներ իրականցնելու նպատակով: Պոմպակայանը սպասարկող շրջանները երեքն են՝ Էրբունի, Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա: Մինչդեռ «Վեոլիա ջուրը» ջրի տարածած հաղորդագրւթյուններում «Արարատյան» պոմպակայանի վթարը ներկայացվում է նաև որպես Ավան, Նոր-Նորք ու Կենտրոն վարչական շրջանների ջրանջատումների պատճառ:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ջրանջատում ունեցող վարչական շրջանների մեջ նշված Նոր-նորքում գտնվող Ջրաշխարհն անխափան գործում է և նորմալ ջրամատակարարում ունի: Հանրային ծառայությունների կարգավորմամբ զբաղվող հանձնաժողովն այս տարվա մայիսին ջրի մատակարարման պահանջների խախտումների համար «Վեոլիա ջրին» տուգանել է 5 մլն. դրամի չափով, սակայն, ինչպես երևում է, տուգանքից հետո անգամ ջրամատակարարման որակն էական փոփոխություններ չի կրել:

Հավանաբար, «Վեոլիա ջուրը» ջրի օպերատորների ինքնազգացողությունն էլ  շոգի և ջրի բացակայության պայմաններում վատացել է։ Այլապես ՝անհասկանալի է, թե աշխատանքային օրվա ընթացքում ինչով են զբաղված ընկերության բոլոր օպերատորները, որոնք այդպես էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Նշենք նաև, ժամեր առաջ տարածած իր հաղորդագրության մեջ ՄԻՊ աշխատակազմը նշել է, որ շուտով արդեն այդ հարցով կզբաղվեն։

 Նելլի Մելքոնյան