Օրբանը հայտարարել է, որ «աղոթել է Թուրքիայի ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար»

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը մեծ թեթևացում է ստեղծել իր համար, և որ նույնիսկ աղոթել է նրա հաղթանակի համար, հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

«Եթե Էրդողանը չհաղթեր, Սորոսի մարդը կբացեր սահմանները ներգաղթյալների համար։ Ես շատ եմ աղոթել հաղթանակի համար։ Ես ոչ միայն աջակցել եմ Էրդողանին, այլև շատ եմ աղոթել։ Եթե նա չհաղթեր, ողբերգություն կլիներ»,- ասել է Օրբանը։

Նա նշել է, որ «Էրդողանի հաղթանակն օդի պես էր պետք»։

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Օրբանը պնդել է, որ նրա հաղթանակի դեպքում «Թուրքիայի սահմանները կբացվեին փախստականների առաջ»։

Հավելենք, որ մայիսի 28-ին Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակից հետո Վիկտոր Օրբանն առաջին օտարերկրյա ղեկավարներից էր, որը շնորհավորել էր Էրդողանին։

Էմմա Չոբանյան