Վաղը տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը. ո՞ր երկրների ղեկավարներն են մասնակցելու

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 3-ին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ միջոցառմանը մասնակցելու են 20 երկրներ ղեկավարներ և 45 նախարարներ։ Արարողությանը թյուրքական պետությունները ներկայացված կլինեն մեծ կազմով։ Առաջնորդների մակարդակով կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այլ երկրներ։

Ղազախստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ մասնակցելու երդմնակալության միջոցառմանը։

Որոշ երկրներ կներկայացնեն ԱԳ նախարարները։ Սոմալիի, Ալժիրի և Բալկանյան երկրների մասնակցությունը կլինի նախագահների մակարդակով։

Ըստ տեղեկությունների՝ շաբաթ Անկարա է այցելելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Միջոցառումից հետո Էրդողանի առաջին հյուրը լինելու է Արաբական Միացյալ Էմիրությունների էմիր Մուհամմեդ բեն Զայեդը։ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո ԱՄԷ էմիրը դիտելու է Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։

Հավելենք, որ ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր Թուրքիա այցի մասին՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը քննարկելու նպատակով։

Էմմա Չոբանյան