Ներգաղթյալների հարցում չպետք է տարվել արմատականությամբ. Սերժ Թանկյան

Լուրեր

11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
Բոլորը

Ներգաղթյալների խնդիրը բարդ է, բայց դրան պետք է սթափ նայել եւ չտարվել արմատականությամբ։ Քանի որ բոլոր արմատական կազմակերպությունների նպատակը հենց դա է՝ արմատականացնել բաց հասարակությունը։ Եվ եթե ներգաղթյալների խնդրի պատճառով նման իրավիճակում ես հայտնվում, նշանակում է նրանք հասել են իրենց նպատակին: Ներգաղթյալների խնդրի շուրջ խոսելիս Lenta-ին տված հարցազրույցում ասել է System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Ես միգրացիան լավ երեւույթ եմ համարում, իսկ ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա պետությունը պետք է ստուգի ու գնահատի նրանց, որոնք երկիր են մուտք գործում։ Երկիրը միայն շահում է՝ ընդունելով մարդկանց, որոնք ցանկանում են բնակվել բաց հասարակությունում, որոնք իրենց երեխաների համար լավ ապագա են ցանկանում։ Նրանք այդ երկրի համար լավ պտուղներ են տալիս։ Սակայն պետք է համբերությամբ զինվել՝ այդ պտուղները քաղելու համար, դրանք մեկ գիշերում չեն աճում։ Եվ դրանց թվում միշտ կլինեն փչացածները։ Եվրոպայում ասում են, թե ներգաղթյալները հանցագործություններ են կատարում։ Բայց բնիկները եւս հանցանք են գործում։ ԱՄՆ-ում, որտեղ փախստականներն այնքան էլ շատ չեն, հիմնականում հանցագործություններ են կատարում հենց բնիկները՝ որպես կանոն, հիմարները, որոնք զենքի են տիրապետում։ Հանցագործությունները կատարվում են ատելության, ռասիզմի, վախի կամ մտավոր անկայունության պատճառով»,-նշել է Սերժ Թանկյանը։