Ինչ է նշանակում վերընտրված Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար․ ամերիկյան մամուլի արձագանքը

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

Ամերիկյան մամուլը և լրատվամիջոցները շարունակում են վերլուծական հոդվածներ հրապարակել Էրդողանի վերընտրման վերաբերյալ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է նշանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելն արևմտյան երկրների համար։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական մամուլն էլ իր հերթին ակտիվ արձագանքում է ամերիկյան հրապարակումներին՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած անկախ քաղաքականությունն անհանգստացնում է ամերիկյան կողմին, և նրանք սկանդալային հրապարակումներով և վերլուծություններով են հանդես գալիս։

Մասնավորապես՝ ամերիկյան «Newsweek» ամսագիրը հոդված է հրապարակել՝ «Ի՞նչ է նշանակում Թուրքիայում Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար» վերնագրով։

Ընդգծելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հակաամերիկյան հռետորաբանությունը՝ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը նշանակում է ավելի քաոսային հարաբերություններ ԱՄՆ և Թուրքիայի միջև։

Անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերություններին՝ վերլուծության մեջ ասվում է. «Էրդողանի հաղթանակը նշանակում է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ, որը ՆԱՏՕ-ի անվտանգության ամենամեծ խնդիրն է»։

«CNN International» լրատվական գործակալությունն էլ անդրադարձել է Էրդողանի առաջիկա թիրախներին։

Ըստ հրապարակման՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Էրդողանը մտադիր է «հետ վերցնել Ստամբուլը», քանի որ այն ռազմավարական և տնտեսական առումով մեծ նշանակություն ունի և Էրդողանի համար, որպես իր ծննդավայր, նաև անձնական տեսանկյունից մեծ կարևորություն ունի Ստամբուլում հաղթանակ տանելը։

Նշենք, որ Ստամբուլի գործող քաղաքապետը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Էքրեմ Իմամօղլուն է։ Քաղաքապետի նոր ընտրությունները կանցկացվեն 2024-ին։