Հայաստանի և Հունաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատախազության միջև այսօր Երևանում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հունական կողմից՝ Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հուշագրի շրջանակներում կողմերը, ելնելով իրենց իրավասություններից, կհամագործակցեն հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության և հանձնման մասին միջնորդությունների կատարման ոլորտներում:

Փաստաթղթով նախատեսվում է մասնագիտական փորձի փոխանակում և պրոֆեսինալ կարողությունների զարգացում՝ դատախազների փոխայցելությունների միջոցով, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համատեղ աշխատանքի ընթացքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դիմիտրիուին՝ ՀՀ դատախազության 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին Հայաստանում գտնվելու կապակցությամբ՝ նշելով, որ այդպիսով վերահաստատվել է դարաոր և հարուստ պատմություն, հզոր մշակությաին ժառանգություն ունեցող բարեկամ երկրների միջև ամենաջերմ և անկեղծ հարաբերությունների պահպանման և զարգացման երկկողմ անկեղծ ցանկությունը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ստորագրված հուշագիրը նոր մակարդակի է բարձրացնում երկու երկրների դատախազությունների միջև գործակցությունը, ստեղծում հավելյալ հնարավորություններ ու կառուցակարգեր՝ դատախազների միջև օգտակար փորձի փոխանակում իրականացնելու, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և հմտությունների կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի համար հազարամյակների պատմությամբ ապացուցված բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերված ընդունելության համար՝ Հունաստանի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն նշել է, որ ստորագրված փաստաթուղթն ընդգծում է նաև երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության և գործընկերության հետագա ամրապնդման կարևորությունն ու կարիքը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների: