Միշելը վստահ է՝ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ես լիովին վստահ եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Միշելն ասել է՝ ճիշտ որոշումներ պետք է կայացնի նաև Վրաստանի կառավարությունը, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները: Միշելի խոսքով՝ վրաց ժողովուրդը գիտի, որ կարող է հույս դնել իր անձնական և Եվրամիության աջակցության վրա։

«Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին հնարավորությունների պատուհան կբացվի, որպեսզի հստակ ընտրություն կատարվի։ Ոչ թե Բրյուսելին հաճոյանալու համար, այլ հստակ ընտրություն կատարելու՝ ապահովելու համար, որ Վրաստանի ապագան հիմնված լինի եվրոպական հիմնարար արժեքների՝ խաղաղության, բարգավաճման, տնտեսական և սոցիալական զարգացման վրա»,- ասել է Միշելը։

Հարցին, թե նախատեսում է արդյո՞ք այցելել Վրաստան, Միշելը նշել է՝ ուրախ կլինի կրկին լինել Վրաստանում՝ հանդիպելու վրացի ժողովրդին:

«Վրաստանի նախագահն ինձ հրավիրել է, կտեսնենք, արդյոք հնարավոր կլինի կրկին այցելել Վրաստան»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է տարվա վերջին Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությանը, Միշելն ասել է. «Մենք ունենք շատ հստակ քաղաքական օրակարգ: ԵՄ-ն գիտակցում է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել ԵՄ ընդլայնման գործընթացում։ Այդ հարցի շուրջ Եվրահանձնաժողովն ամառվանից հետո գրավոր կարծիք կհրապարակի։ Կկրկնեմ՝ ասելով, որ նախատեսում եմ այս թեման օրակարգ մտցնել մինչև տարեվերջ»։