Իրանը կողմ է ՀՀ-ից ավելի շատ էլեկտրաէներգիա գնելուն․ քաղաքական խոչընդոտներ կան երրորդ կողմից․ Արմեն Մանվելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ քննարկվում են մի շարք տարբերակներ ատոմակայանի կառուցման համար։ Ստացվել են տարբերակներ ամերիկյան և ռուսական կողմերից, ինչպես նաև երրորդ կողմից։ Այս և էներգետիկայի այլ հարցերի մասին զրուցել ենք էներգետիկ աշխարհաքաղաքականության և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։

Հենց Փաշինյանի հայտարարությունից սկսենք։ Այն եղավ ամերիկյան կողմի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը փորձում է Հայաստանում ու եվրասիական այլ երկրներում մոդուլային ատոմակայաններ կառուցել։ Սա քաղաքականությո՞ւն է, թե՞ տնտեսություն։

-Ուղիղ պատասխանեմ՝ սա քաղաքականություն է, տնտեսության հետ շատ քիչ աղերսներ ու առնչություններ ունի։ Ո՞րն է մեր առավելությունը և ո՞րն է մեր թերությունը այս հարցերրում։ Տեսեք՝ Մեծամորի ատոմակայանը նոր սերնդի ատոմակայան չէ։ Բայց նրա վրա մոտավորապես 200 միլիոն դոլարի ծախս է արվել, որ անվտանգության մակարդակը բարձրանա այս տարիների ընթացքում։

Այն ոչ միայն ուղղակի ատոմակայան է, այլև էներգետիկ անվտանգության գերկարևոր մասերից մեկը։ Չլինի ատոմակայանը, մեր կախվածությունը գազից և մյուս կոմպոնենտներից կլինի շատ ավելի մեծ։

Փաշինյանն ու առհասարակ կառավարությունն ասում են, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում ռուսական տարբերակը շատ ավելի հզոր է և, իհարկե, լավ կլիներ հզորն ունենալ, բայց դա շատ ավելի թանկ է, իսկ ամերիկյան մոդուլայինները 70 մեգավատից են սկսվում ու ավելի հասանելի են։

-Այդ առումով ճիշտ են ասում, խնդիր ունեն։ Ռուսական ՎՎԷՌ (ВВЭР) ռեակտորները սկսում են 1200 մեգավատից, այն դեպքում, որ Հայաստանի պահանջարկն այս տարի 1300 մեգավատ է։ Այսինքն, եթե դու կառուցում ես դա, ինքը կլանում է քո շուկան, և սա խնդիր է։ Նշանակում է՝ պետք է ջերմակայանները փակվեն, չաշխատեն, հիդրոկայանները չաշխատեն։

Բայց մոդուլային կայանների կառուցումն այդ հարցը չի լուծում։ Այստեղ մեզ համար կարևոր է հասկանալ՝ կարո՞ղ ենք ավելի փոքր հզորության կայան բերել։ Երկու ճանապարհ կա։ Առաջինը՝ բերել ատոմակայան, որ կունենա գոնե 600-660 մեգավատ հզորություն։

Այսինքն՝ մեր սպառման կեսը։

-Այո՛։ Նման ատոմակայան այս պահին կառուցում են չինացիները։ Ու չինական տեխնոլոգիան շատ մոտ է ռուսական ռեակտորներին։ Դա շատ կարևոր է, որովհետև մեր մասնագետները դրա հետ կարողանում են աշխատել։ Սա լուծումներից մեկն է։ Երկրորդը Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման եռակի, քառակի մեծացումն է, որն էլի հնարավոր է՝ հաշվի առնելով մեր համագործակցությունն Իրանի հետ։

Եթե Վրաստանի հետ մեր էներգետիկ հարաբերություններին անդրադառնանք, պետք է նշել, որ մենք սկսել ենք Վրաստանից էլեկտրաէներգիա ներմուծել։ Պատասխանատուներն ասում են, որ դա որոշակի ժամանակահատվածի է վերաբերում, երբ Վրաստանում ավելի էժան է էլեկտրաէներգիան։ Կա՞ այստեղ վտանգ, որ բալանսը կարող է խախտվել։

-Բալանսը մենք վաղուց ենք խախտել, որովհետև ժամանակին մենք էինք Վրաստան էլեկտրաէներգիա արտահանում։ Հետագայում քաղաքական պատճառներով Ադրբեջանը փորձեց դուրս հանել Հայաստանին Վրաստանի էներգետիկ շուկայից՝ առաջարկելով ավելի էժան էլեկտրաէներգիա՝ նույնիսկ ի վնաս իրեն աշխատելով։ Դեմփինգային որոշակի քաղաքականություն էր վարում։

Բայց սա խնդիր էր, որ լուծելի էր։ Այլ բան է, որ հիմա Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի պրոբլեմներ, որովհետև մենք էլեկտրաէներգիա ստանում էինք նաև Արցախից, հատկապես՝ Քարվաճառի շրջանից։ Այսինքն՝ մենք ունեինք այդ ավելցուկը և կարող էինք արտահանել բավական էժան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան