Զաքիր Հասանովը հանձնարարել է շարունակել Արցախի ՊԲ-ի մոնիթորինգը և խոսել է Բաքվի կողմից ձեռք բերվելիք նոր զինատեսակների մասին

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ամփոփել է ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոնում օպերատիվ, մոտոհրաձգային, մեքենայացված ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացրած ուսումնամեթոդական հավաքների արդյունքները, որոնք անցկացվել են Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում՝ 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն։

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ վերլուծվել է նաև իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև Արցախում։ Քննարկելվել են, իբր, Արցախի ՊԲ-ի կողմից ադրբեջանի դիրքերի մոտ ամրություններ ստեղծելու փորձերը։ Հասանովը հատուկ հանձնարարականներ է տվել՝ շարունակել «Արցախի ՊԲ-ի գործունեության անխափան դիտարկումը», ինչպես նաև «մշտապես պատրաստ լինել՝ անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած հնարավոր սադրանք»։

Բացի այդ, Հասանովը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ և ռազմական տեխնիկա։ Նա ասել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության միջոցառումների ամրապնդման համար 1,105 միլիարդ մանաթի հատկացումը, ներառյալ՝ 1 միլիարդ մանաթը հատուկ պաշտպանական նպատակներով նախագծերի և գործողությունների ծախսերի համար, թույլ կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա բանակում ընթացող բարեփոխումների շրջանակում։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ պետբյուջեից հատկացնելով հավելյալ 1 միլիարդ 105 միլիոն մանաթ (650 միլիոն դոլար)՝ երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար։

Էմմա Չոբանյան