Գերմանիան Ուկրաինային ևս 300 Vector հետախուզական անօդաչու կտրամադրի

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյունխենի «Quantum Systems» երկակի նշանակության հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրողը 300 հավելյալ Vector միջին հեռահարության ԱԹՍ-ների պատվեր է ստացել Ուկրաինայի զինված ուժերի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ մատակարարումը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից Կիևին ռազմական օգնության շրջանակում։

Սա արդեն երրորդ պատվերն է, որը ստացել է գերմանական ընկերությունն Ուկրաինայի ՊՆ-ից։ 2022 թվականի օգոստոսին պատվիրվել էր 33 Vector համակարգ, ևս 105-ը՝ 2023 թվականի հունվարին։

Անօդաչուի երկարությունն ուղղահայաց թռիչքով կազմում 1,63 մետր, թևերի երկարությունը՝ 2,80 մետր։ Այն կարող է գտնվել օդում 120-180 րոպե, զարգացնել մինչև 72 կմ/ժ արագություն, տեսահսկում և տեսանկարահանում իրականացնել մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ տվյալների փոխանցման պաշտպանված ալիքների շնորհիվ Vector-ն ի վիճակի է մարտական ​​առաջադրանքների ժամանակ իրական ժամանակում տեսանյութ հեռարձակել ցամաքային կայաններ: ԱԹՍ-ն նաև հագեցած է տվյալների վերլուծության համար արհեստական բանականության ընդլայնված հնարավորություններով։

Էմմա Չոբանյան