«Տունը դարձրել էր դպրոցի ճաշարանի պահեստ». Խաչփարի դպրոցում դեմ են նախկին տնօրենի վերադարձին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
Բոլորը

Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցում մթնոլորտը թեժ է։ Դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Եփրեմյանը, որը 17 տարի այս դպրոցում տնօրեն է աշխատել, պատրաստվում է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Աշակերտների ծնողները և մի շարք ուսուցիչներ դեմ են։ Նրանք մատնանշում են դպրոցի ոչ բարվոք վիճակը․ դասարանները, մարզադահլիճը, սանհանգույցները պարզապես ավերակ են հիշեցնում, այնինչ, ըստ նրանց, Եփրեմյանը 17 տարվա ընթացքում ոչինչ չի ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար։

Ուսուցիչները մատնանշում են նաև Եփրեմյանի ղեկավարման տարիներին դպրոցում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը։

«Շուրջ 19 տարի է՝ աշխատում եմ դպրոցում որպես դասվար, ինչ ոտք եմ դրել այս դպրոց, ականատես եմ եղել միայն վեճի, այնպիսի բաների, որոնց մասին պատկերացում չեմ ունեցել։ Այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտը միշտ է եղել լարված, բայց այս վերջին դեպքերից հետո ծայրաստիճան լարված է։ Բոլորին խնդրում եմ՝ չանտեսել մեր բողոքը»,-ասում է ուսուցչուհի Անուշ Հակոբյանը։

Ծնողներն ու որոշ ուսուցիչներ պնդում են՝ Սուսաննա Եփրեմյանը գործել է ամուսնու եղբոր՝ նախկին համայնքապետ Ղազար Մարտիրոսյանի հովանավորությամբ։ Ինքը՝ Եփրեմյանը, վստահեցնում է, որ համայնքապետը երբեք չի խառնվել դպրոցի գործերին, ասում է՝ եթե հնարավոր եղել է, միայն օգնել է։

Ինչ վերաբերում է դպրոցի անմխիթար պայմաններին, նախկին տնօրենը պնդում է՝ ինչ կարողացել է, ժամանակին արել է։

Ծովինար Մարտիրոսյանն ասում է՝ դպրոցի տնօրենի պաշտոնին չի հավակնում, չի էլ առաջադրվելու, պարզապես ցանկանում է, որ այնտեղ բարվոք պայմաններ ու առողջ մթնոլորտ լինեն։

Սուսաննա Եփրեմյանը, մինչդեռ, պնդում է թե Մարտիրոսյանն է կազմակերպել իր դեմ արշավը։ Ասում է՝ Մարտիրոսյանը կապեր ունի կրթության վարչությունում, և նպատակ ունի իրեն հեռացնելուց հետո նոր պաշտոնի անցնել։ Քանի որ մի շարք ծնողներ և ուսուցիչներ չեն ցանկանում, որ Սուսաննա Եփրեմյանը վերադառնա տնօրենի պաշտոնին, պարբերաբար այցելում են դպրոց և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ կապակցությամբ։ Նրանց խոսքով՝ Եփրեմյանին աջակցող որոշ ուսուցիչներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հատկապես Եփրեմյանին դեմ ծնողների և նրանց երեխաների նկատմամբ։

Factor TV-ն զրուցել է նաև Արարատի մարզպետարանի Կրթության վարչության պետ Մարտին Մանուկյանի հետ։ Նա հավաստիացրեց, որ տեղյակ է դպրոցում առկա բոլոր խնդիրներից, սահմանված ժամկետներում աուդիտի իրականացումից հետո կանցնեն բարձրացված խնդիրների աստիճանական լուծման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան