Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ.-ն և Ա.Հ.-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ:

«Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ երկու անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության: Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։

Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68.000 ԱՄՆ դոլարին համարժեք 172.000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։