Թուրքիայում քննադատում են արևմտյան առաջնորդներին, որոնք «հերթ էին կանգնել» Էրդողանին շնորհավորելու համար

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Երբ կիրակի՝ մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, Կատարի, Ադրբեջանի, Հունգարիայի, Վենեսուելայի, Լիբիայի և Սոմալիի առաջնորդները շտապեցին առաջինը շնորհավորել նրան։ Դա զարմանալի չէ, քանի որ Էրդողանը սերտ հարաբերություններ ունի այդ երկրների ղեկավարների հետ, գրում է Nordic Monitor-ը։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները խորապես հիասթափված են Արևմուտքի կողմից գործող նախագահ Էրդողանին ուղղված անմիջական շնորհավորական ուղերձներից, որը դաշնակցել է ԵՄ-ին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին քննադատող ուլտրաազգայնական խմբավորումների հետ՝ ընտրություններում հաղթելու համար։

Արևմուտքից առաջին շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից էր։ Իր թվիթում Մակրոնն ասել էր. «Կան մեծ մարտահրավերներ, որոնք Ֆրանսիան և Թուրքիան միասին կհաղթահարեն։ Խաղաղության վերադարձ Եվրոպա, մեր Եվրատլանտյան դաշինքի ապագան։ Մենք շարունակելու ենք առաջ շարժվել նախագահ Էրդողանի հետ միասին, որին փոխանցում եմ իմ շնորհավորանքները վերընտրվելու կապակցությամբ»։

Քաղաքագետ, Taraf օրաթերթի նախկին սյունակագիր Սեզին Օնեյը Twitter-ում գրել է, որ Եվրամիության շրջանակում ամենամեծ մտահոգությունն այն էր, որ ընդդիմությունը կհաղթի Թուրքիայում։

«Եթե ապաստան հայցողների քաղաքականությունը փոխվի, և Թուրքիան սկսի ժողովրդավարանալ, նրանք չեն իմանա՝ ինչպես արձագանքել: Նրանք գերադասում էին ստատուս քվոն։ Զարմանալի չէ»,- գրել է նա։

Սակայն ամենաբացասական արձագանքը ստացել են ԵՄ կառույցների ղեկավարների հաղորդագրությունները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ՝ հավելելով. «Ես անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ կրկին աշխատելու՝ հետագա տարիներին ԵՄ-Թուրքիա հարաբերությունները խորացնելու համար»:

Էրդողանի կողմից 2015 թվականի մարտից անօրինական բանտարկված լրագրող Մեհմեդ Բարանսուի փաստաբան Չիղդեմ Քոչը քննադատել է սա՝ Թվիթերում գրելով, որ ԵՄ-ն մտածում է միայն իր շահերի մասին, և որ իր միակ շահն այն է, որ փախստականները Եվրոպա չգնան։

Իրավապաշտպան, ակադեմիկոս Քերեմ Ալթըփարմակն էլ Թվիթերում հեգնանքով հարցրել է՝ արդյո՞ք եվրոպացի առաջնորդները նույնպես ողջունում են Էրդողանի խոստումն իր կողմնակիցներին, որ երբեք չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դեմիրթաշին ազատելու վերաբերյալ:

ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Էրդողանին ուղղված իր շնորհավորական ուղերձում ասել է. «Ե՛վ ԵՄ-ի, և՛ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի աշխատել իրենց հարաբերություններն առաջ մղելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Ընդդիմադիր Լավ կուսակցությունից Բիլալ Ուզունը ֆոն դեն Լեյենին ասել է․«Այժմ դուք կարող եք վայելել ձեր կյանքը Եվրոպայում՝ առանց փախստականների ներխուժման ռիսկի»:

ԵՄ առաջնորդները երկար ժամանակ քննադատության են ենթարկվում իրավապաշտպանների կողմից, որոնք պնդում են, որ նրանք աչք են փակում Թուրքիայում իրավունքների խախտումների վրա՝ փախստականներին իր տարածքում պահելու Թուրքիայի ջանքերի դիմաց։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի շնորհավորական ուղերձները ներառում էին ՆԱՏՕ-ի շեշտադրումը: Անդրադառնալով Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի՝ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անուղղակի ուղերձներ են ուղարկել Թուրքիային, որը ձգձգում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի վերջին անդամներն են, որոնց խորհրդարանները դեռ չեն հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Քաղաքական փորձագետները կանխատեսում են, որ ընտրություններից հետո Էրդողանը, որը ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ կապված Թուրքիայի ծանր տնտեսական իրավիճակի հետ, կհաստատի Շվեդիայի անդամակցությունը՝ որպես բարի կամքի ժեստ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ը Վիլնյուսում, և ակնկալվում է, որ Շվեդիան հավաքին որպես լիարժեք անդամ է մասնակցելու։

Էմմա Չոբանյան