ԱՄՆ-ը չի ցանկանում էսկալացիա և չի սատարում ՌԴ-ի տարածքին ուկրաինական հարվածները. Պետդեպի խոսնակ

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում վերահաստատել է Սպիտակ տան քաղաքականությունը, որը չի սատարում ուկրաինական բանակի հարվածները Ռուսաստանի տարածքին։

Քիրբին ընդգծել է, որ ուկրաինական կողմը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ նման հարվածների համար չի օգտագործի Ամերիկայից ստացված զենքերը։

«Մենք մտադիր ենք շարունակել տրամադրել այն, ինչ նրանց անհրաժեշտ է ինքնապաշտպանության և իրենց տարածքը՝ ուկրաինական հողը պաշտպանելու համար, սակայն մենք չենք սատարում ՌԴ տարածքի վրա հարձակումները։ Մենք համաձայն ենք, որ ուկրաինացիներն ինքնապաշտպանվելու իրավունք ունեն։ Վերջին 15 ամիսներին մենք ոչինչ չենք արել՝ բացի այն, որ նրանց օգնել ենք պաշտպանվել և պաշտպանել իր տարածքը ռուսական ագրեսիայից»,- վստահեցրել է Քիրբին։

«Մենք ասացինք, որ չենք ցանկանում խրախուսել կամ նպաստել հարձակումներին Ռուսաստանի ներսում, քանի որ չենք ցանկանում, որ պատերազմը վերաճի ավելի մեծ բռնության, քան այն, ինչին արդեն բախվել է ուկրաինացի ժողովուրդը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան:

Տաթև  Ֆռանգյան