Բոբ Մենենդեսը Թուրքիային F-16-երի վաճառքի ապագան կապել է Էրդողանի՝ դաշնակիցների ու հարևան երկրների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հետ

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը հայտնի է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ գնելու՝ Թուրքիայի փորձերի դեմ հակազդեցությամբ, հայտարարել է, որ կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը «պակաս մարտական» կեցվածք ընդունի ՆԱՏՕ-ի դաշնակիցների և հարևան երկրների նկատմամբ, գրում է Gercek News-ը։

«Այժմ կարևորն այն է, թե ինչպես է Էրդողանը ցանկանում Թուրքիայի հետ ընթանալ դեպի ապագա: Եթե նա ցանկանում է փոխել իր ընթացքը, ապա ես անհամբեր սպասում եմ դա տեսնել։ Եթե նույնն է լինելու՝ այն, ինչ մենք տեսել ենք, ուրեմն ես կունենամ նույն դիրքորոշումը, ինչ նախկինում»,- ասել է Մենենդեսը լրագրողների հետ զրույցում։

Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան 2021 թվականի հոկտեմբերին դիմել է ամերիկյան պաշտպանական Lockheed Martin ընկերությանը՝ 20 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով F-16 կործանիչներ և 80 արդիականացման սարքավորումներ ձեռք բերելու համար։ Գործարքը, սակայն, չի կնքվել, քանի որ Կոնգրեսի մի խումբ անդամներ, Բոբ Մենենդեսի գլխավորությամբ, դեմ են։ Որպես իրենց դիրքորոշման պատճառ՝ նրանք նշում են Անկարայի դեմ լինելը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն, երկրում լրագրողների բանտարկությունը, մարդու իրավունքների խախտումները, Հունաստանի օդային տարածքի խախտումները և այլն։

Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ զենքի վաճառքը կարող է ենթարկվել Կոնգրեսի վերահսկողությանը, ինչպես, օրինակ, Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների կողմից վերապահումների կատարումն այնպիսի պատճառներով, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումները:

Էմմա Չոբանյան