Ալիևը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ էներգետիկ հարցեր է քննարկել

Լուրեր

24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայետին, որը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Բաքվի էներգետիկայի շաբաթին։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ոլորտում Ադրբեջանի ներդրման և Ադրբեջանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված ընթացիկ նախագծերի շուրջ»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Ալիևն անդրադարձել է էներգետիկ շաբաթին Պայետի մասնակցության կարևորությանը և երախտագիտություն հայտնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի նախաձեռնություններին ԱՄՆ կառավարության մշտական ​​աջակցության համար։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում և հաջողությամբ իրականացնում լայնածավալ համատեղ նախագծեր։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահն ընդգծել է ԱՄՆ կառավարության կողմից TAP գազատարի նախագծին ցուցաբերվող աջակցությունը։

Պայետն իր հերթին «բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։

Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է, որ «Ադրբեջանը կայունացնող դեր է խաղում էներգամատակարարման գործում, անդրադարձ է եղել նաև Միջին միջանցքում էներգակիրների և ոչ էներգետիկ արտադրանքի մատակարարման համար կայուն տարանցիկ և տրանսպորտային հնարավորությունների ստեղծման խնդրին»։

Էմմա Չոբանյան