ՌԴ-ում մանկապատանեկան մրցումների ժամանակ տրիբունաները փլուզվել են․ տասնյակ տուժածներ կան

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ֆուտբոլի մանկապատանեկան մրցումների ժամանակ մարզադաշտի տրիբունաները փլուզվել են։ Միջադեպի հետևանքով մահացել է մի կին, ևս 36 մարդ վիրավորվել է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օլիմպիական դպրոցի տարածքում։ 13 երեխա հոսպիտալացվել է, մեկ երեխայի վիճակը ծանր է։

Ռոստովի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սամվել Առաքելյանի խոսքով՝ «հանկարծակի փոթորիկ է բարձրացել, երեխաները թաքնվել են տրիբունաների տակ, քամու պոռթկումը շրջել է երեք տրիբունաներն ու քանդել ցանկապատը»։

ՌԴ Քննչական կոմիտեի Ռոստովի մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելու և ծառայությունների մատուցման փաստի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Մարզի դատախազությունը հետաքննություն է կազմակերպել։

Տաթև  Ֆռանգյան