Տարածվող տեսանյութը, որում Էրդողանը դժվարությամբ է քայլում, կրկին բորբոքել է նրա վատ առողջական վիճակի մասին լուրերը

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է դժվարությամբ տեղաշարժվում, ենթադրությունների տեղիք է տվել այն մասին, որ նրա առողջական վիճակը վատանում է, նաև հարցեր առաջացնում՝ արդյո՞ք նա կկարողանա ևս հինգ տարի աշխատել պետության ղեկավարի պաշտոնում, գրում է Turkish Minute-ը։

Թվիթերի թուրք օգտատերերի կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է 69-ամյա Էրդողանն իջնում իր ծառայողական մեքենայից և դժվարությամբ քայլում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով և այլ մարդկանցով։ Տեսանյութը հայտնվել է կիրակի կայացած ընտրությունների երկրորդ փուլից հետո, երբ Էրդողանը հաղթեց ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ստանալով ձայների 52,1 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,8 տոկոսը։

Նաև պնդումներ կան, որ Էրդողանը հատուկ մոդելավորված կոշիկ է հագնում, որոնք օգնում են պահպանել հավասարակշռությունը և հիմնականում նախատեսված են տարեցների համար։ Բժիշկ, պրոֆեսոր Սալիհ Քուքի խոսքով՝ Էրդողանը հավասարակշռությունը պահպանելու համար ոտքերի բրեկետներ է գործածում։ Նա Թվիթերում գրել է, որ Էրդողանի լուսանկարներում հեշտությամբ երևում են սարքերը, որոնք օգտագործվում են նաև մեջքի ցավի և կանգնելու հետ կապված խնդիրների համար։

«Նրա մարմինը լցված է մետաղական սարքերով»,- Թվիթերում գրել է ԱՄՆ-ում բնակվող վերլուծաբան և ակադեմիկոս Էմրե Ուսլուն։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Այնուհետև մի քանի օրով նա չեղարկել էր բոլոր միջացառումներն ու չէր ներկայանում հանրությանը։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, թե Էրդողանի մոտ «գաստրոէնտերիտային վարակ» է։

Ալի Յեշիլդաղը՝ ազդեցիկ Յեշիլդաղ ընտանիքից և Էրդողանի նախկին համախոհը, այս ամսվա սկզբին մի տեսանյութում ասել էր, որ պնդումները, թե նախագահն էպիլեպսիա ունի, ճշմարիտ են՝ հավելելով, որ նրանք, որոնք տիրապետում են խստորեն պահպանվող այս գաղտնիքին, անձամբ են օգտվել Էրդողանի առատաձեռնությունից: Յեշիլդաղի խոսքով՝ Էրդողանի էպիլեպսիան էական ազդեցություն է ունեցել ինչպես նրա անձնական, այնպես էլ քաղաքական որոշումների վրա։ Նա պնդում է, որ Էրդողանը մշտապես իր վիճակի մասին տեղյակ ուղեկից է պահանջում։

Յեշիլդաղի տեսանյութերը, որոնցում նա բացահայտում է Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի մասնակցությամբ ենթադրյալ կոռուպցիոն  և ապօրինի գործողությունները, հրապարակվել են հետաքննող լրագրող Ջևհեր Գյուվենի կողմից։

Էմմա Չոբանյան