Ծառահատման ահազանգ․ ուր են տանում Ավինյանի հայտարարության հետքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 12:44
Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի
12.04.2026 | 12:10
Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:52
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության
12.04.2026 | 11:38
ԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու ընթացակարգը
12.04.2026 | 11:15
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:08
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
12.04.2026 | 10:35
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 10:30
Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Կենտրոն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի մասին։ Չմանրամասնեց, թե կոնկրետ որ հատվածում է արձանագրվել դեպքը, միայն դժգոհեց թեժ գծի աշխատանքից։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor.am-ին փոխանցեց, որ Ավինյանի հայտարարած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Սայաթ-Նովա 29 շենքի մոտ մայիսի 27-ին առանց վարչական շրջանի դենդրոլոգի թույլտվության կտրված երեք բարդի ծառերի մասով։ Նախաձեռնված վարույթում նշվում է, որ ծառերը կտրվել են խորը էտի միջոցով, ինչը կարող է հանգեցնել ծառերի հետագա կենսունակության կորստի։

Հատումն իրականացրել է հարակից շենքի բնակիչ Արիստակես Սողոմոնյանը․ նա Factor TV-ին հայտնեց, որ շուրջ 1 տարի է՝ դիմում էր քաղաքապետարանին ծառերի էտման խնդրով։ Նրա խոսքով՝ մայիսի 5-ին քաղաքապետարանը տվել է էտման թույլտվություն, որն էլ, իր խոսքով, իրականացրել է համապատասխան չափանիշներով։ Ասում է՝ ծառերն անգամ ենթակա են ամբողջովին հանելու, քանի որ արմատները սկսել են փտել։ Նաև նշում է, որ երկու տարի առաջ տարածքի բարդիներից մեկն ընկել էր և վնասել բակի մեքենաներից մեկը։

Ականատեսներից Արամ Թադևոսյանը պատմում է, որ Արիստակես Սողոմոնյանը միշտ էլ բնակիչների հետ զրույցներում նշել է, թե անհանգստացած է, քանի որ ուժեղ քամու հետևանքով ծառը կարող է իրենց շենքի վրա ընկնել։ Արամ Թադևոսյանը նույնպես վստահեցնում է, որ տեսել է քաղաքապետարանի կողմից թույլտվության փաստաթուղթը։

Արիստակես Սողոմոնյանը, սակայն, չցանկացավ մեզ տրամադրել քաղաքապետարանի կողմից իրեն տրված թույլտվության փաստաթուղթը։ Ասաց՝ ուզում է, որ քաղաքապետարանը պարզաբանի իր այս քայլը, այսինքն՝ ինչպես է պատրաստվում հիմնավորել իր իսկ թույլտվության սխալ լինելը։

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանի խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը քաղաքացուն տվել է ոչ թե թույլտվություն, այլ ցուցում, իսկ քաղաքացին, ըստ նրա, դիմած է եղել ընդամենը մի քանի չորացած ճյուղ հատելու խնդրանքով, այն էլ՝ մեկ ծառի։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ օրերս տեսանյութ և լուսանկարներ էր հրապարակել մայրաքաղաքի մեկ այլ տարածքում հատված ծառերից։ Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է Աբովյանի պուրակից մինչև Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհի մայթի հատված ծառերը։ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի խոսքով՝ տրանսպորտի վարչությունից նամակ են ստացել, որ այս հատվածի ծառերը խանգարում են նոր ավտոբուսների երթևեկությանը, բացի այդ, նրա խոսքով, այստեղ ծառեր առհասարակ պետք է չլինեին։

Գրիգորյանի խոսքով՝ խոշոր ծառերից հատվել է մեկ թթենի, մեկ թեղի և մեկ բարձրաբուն այլանթ։ Եվս չորս բարձրաբուն այլանթ աշնանը կհեռացնեն։

Ըստ Գրիգորյանի՝ հատկապես այլանթն ինվազիվ տեսակ է, ամեն տեղ աճող, գարշահոտություն է տարածում և ալերգիաների պատճառ դառնում։

Մինչ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը ներկայացնում է իրենց նախաձեռնությամբ ծառերի հատման պատճառները, Մոսկովյան փողոցի բնակիչներից մեկը Factor TV-ին փոխանցեց, որ արդեն չորս տարի է՝ դիմում են «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին, քաղաքապետարանի թեժ գծին մեկ այլ խնդրով, որն այդպես էլ լուծում չի ստանում։ Քաղաքացին պնդում է՝ 31/158 հասցեում գտնվող ծառը սնկային հիվանդություն ունի, ինչն անդրադառնում է ամբողջ շրջապատի բուսականության վրա։

Դեռևս մարտին քաղաքացու հարցմանը քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի թեժ գծից պատասխանել էին, որ Կենտրոն վարչական շրջանում ծառերի բուժման աշխատանքներն իրականացվելու են սահմանված գրաֆիկով, իսկ Մոսկովյան փողոցը ներառված է կատարվելիք աշխատանքների ցանկում։ Քաղաքացու խոսքով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը ևս դիմել է, աշխատակից են կցել, որը դեռևս չի այցելել տարածք։

Չնայած քաղաքային իշխանությունները չեն դադարում հիշեցնել կանաչ տարածքների պահպանության անհրաժեշտության և նման խնդիրների լուծման իրենց տեսլականի մասին, այնուամենայնիվ, շարունակում են գրանցվել դեպքեր, երբ անտեսվում են բնակիչների՝ կանաչ տարածքների պահպանության կամ կենսունակությունը կորցրած ու վտանգ ներկայացնող ծառերի խնդրով ահազանգերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան