Նախագահ Խաչատուրյանը Սլովենիայի խորհրդարանի նախագահին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Շատ եմ կարևորում նման այցելությունները և հանդիպումները: Իրականում բարձրաստիճան այցելությունները միայն նպաստում են երկրների հարաբերությունների զարգացմանը: Մեր երկու երկրները խորհրդարանական են, ուստի նման այցելություններն ավելի կարևոր են դառնում: Այս առումով շատ կարևոր է նաև, որ Սլովենիայի խորհրդարանում 2022 թվականին ստեղծվել է Հայաստան-Սլովենիա բարեկամական խումբը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն:

Վստահ եմ, որ Ձեր այցելությունն իր բովանդակությամբ հագեցած է և միտված է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ այդ գործում»:

Ուրշկա Կլակոչար Զուպանչին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Ձեր կողմից հյուրընկալվելը: Այստեղ գալուց առաջ շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահի հետ: Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք:

Այսօր առավոտյան ծանոթացել եմ Ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ այցելել նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Սլովենիայի և Հայաստանի սերտ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ: