ՀՀ նախագահն ընդունել է Կոլումբիայի համալսարանի և Լոնդոնի բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին

Լուրեր

24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած փոփոխություններին, «Նոր Հայաստանի» տեսլականին։

Նախագահ Սարգսյանն այնուհետեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, տնտեսության առաջատար ճյուղերին, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաեւ՝ հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին։

Նախագահ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդարդունաբերության եւ տուրիզմի ոլորտները: 

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ինչպես Եվրամիության հետ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի միջոցով ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար: 

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում շահում են այն ազգերն ու պետությունները, որոնք կենսունակ են, ճկուն եւ կարողանում են արագ ու դինամիկ փոփոխվել եւ հարմարվել նոր իրողություններին։