Ժամանակակից իսրայելական սարքավորումները թույլ են տալիս արդիականացնել մեր պաշտպանությունը․ Ալիևը՝ Իսրայելի հետ համագործակցության մասին

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Պաշտոնական Բաքուն և Թել Ավիվը շահագրգռված են երրորդ երկրների նախագծերում ներդրումների հարցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված համատեղ հայտարարությունում։

«Այսօր մեր քննարկումների ժամանակ անդրադարձանք նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցին, քանի որ տեսնում ենք մեծ հնարավորություններ՝ կապված երրորդ երկրներում ներդրումային նախագծերի, ինչպես նաև պոտենցիալ համագործակցության նախագծերի հետ»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մտադիր է օգտագործել Իսրայելի փորձը ոռոգման և գյուղատնտեսության ոլորտում։ Ալիևը  հայտնել է, որ այն ոլորտներից մեկը, որտեղ համեմատաբար վերջերս են սկսել համագործակցությունը, կիբերանվտանգությունն է։

«Մենք շատ գոհ ենք այս ոլորտում ակտիվ շփումներից։ Այսօր արդեն գաղտնիք չէ, որ կիբերանվտանգությունը ցանկացած երկրի ազգային անվտանգության կարևոր մասն է։ Իհարկե, մենք կշահենք այս ոլորտում իսրայելական ընկերությունների մեծ փորձից։ Նաև մեր նպատակներին հասնելու և վտանգներից պաշտպանվելու կարևոր գործոն է լինելու պատանի սերնդի կրթությունն ու դաստիարակությունը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև գոհունակությամբ խոսել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկարամյա համագործակցության մասին։

«Ադրբեջանն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի ժամանակակից իսրայելական սարքավորումներին այդ ոլորտում, ինչը մեզ օգնում է արդիականացնել մեր պաշտպանական հնարավորությունները և թույլ կտա պաշտպանել մեր պետականությունը, հիմնական արժեքները, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Ալիևը։

Հավելենք, որ Իսրայելի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Բաքվում է։

Էմմա Չոբանյան