«Պատմական այց»․Բաքվում բանակցություններ են անցկացրել Իսրայելի ու Ադրբեջանի նախագահները

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Երկրօրյա պաշտոնական այցով  Ադրբեջանում է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Հերցոգն Իլհամ Ալիևի հետ նախ բանակցություններ է անցկացրել առանձին, ապա՝ պատվիրակությունների ընդլանված կազմով։  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Ալիևը ողջունել է հյուրին ու նշել, որ «այցը մեծ խթան կհաղորդի  երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը»։

«Մենք շատ լավ քննարկեցիքն մեր երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային հարցերը։ Այցից հետո մենք դրական միտում կտեսնենք։ Որովհետև ես միանգամայն վստահ եմ, որ կա մեծ ներուժ, թեև մենք արդեն շատ բան ենք արել տարբեր ոլորտներում՝ առևտրի, էներգետիկայի, անվտանգության ոլորտում։ Այնուամենայնիվ, դեռ շատ բան կա անելու։ Ձեր այցն Ադրբեջան, իհարկե, պատմական այց ենք համարում։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար»,-ասել է Ալիևը։

Հերցոգն էլ իր հերթին նշել է, որ Իսրայելի և Ադրբեջանի գործընկերությունը շատ ոլորտներ է ընդգրկում։

«Ես կարծում եմ, որ դա ուղերձ է պարունակում, որ եթե հրեաներն ու մահմեդականները միասին աշխատեն հանուն խաղաղության, եթե նրանք միասին բաց երկխոսության մեջ լինեն, եթե միասին աշխատեն հանուն խաղաղության, կարող են միասին մեծ բաներ անել: Երկրորդ, դա ռազմավարական հարաբերություն է, քանի որ մենք ազդում ենք ողջ տարածաշրջանի վրա՝ խաղաղության, բարգավաճման և զարգացման տեսանկյունից»,-ասել է Իսրայելի նախագահը։

Էմմա Չոբանյան