Շատ բան կախված է բարձրագույն ղեկավարության արձագանքից․ Կրեմլի աղբյուրները՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին և Կիևի արձագանքը

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած երկու աղբյուրներ Meduza-ին հայտնել են, որ այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը «կանխատեսելի» էր՝ այն բանից հետո, երբ մայիսի 3-ին Կրեմլի վրա երկու ԱԹՍ էր ընկել։

«Ինչ-որ բան, ամեն դեպքում, թռչում հասնում է, և ահա հասավ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Նրա խոսքով՝ «ազդեցությունն ավելի շատ հոգեբանական է»։

«Շատ բան կախված կլինի բարձրագույն ղեկավարության արձագանքից՝ ինչպես ներկայացնել և այլն։ Վնասը դեռ սարսափելի չէ»,- ասել է Meduza-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ի առավոտյան անօդաչու սարքերը հարվածել էին Մոսկվայի երեք բնակելի բարձրահարկ շենքերին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Breakfast Show» ​​հաղորդման եթերում մեկնաբանել էր անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

«Գիտեք՝ մենք ներքաշվում ենք դեպի արհեստական ​​ինտելեկտի դարաշրջան: Թերևս ոչ բոլոր անօդաչու սարքերն են պատրաստ հարձակվել Ուկրաինայի վրա և ցանկանում են վերադառնալ իրենց ստեղծողների մոտ ու համապատասխան հարցեր տալ»,- ասել է նա։

Լրագրողի ուղղակի հարցին, թե Ուկրաինան կապ ունի՞ այդ ամենի հետ, նա նշել է, որ երկրում «հաճույքով հետևում են» տեղի ունեցողին և կանխատեսում հարձակումների թվի աճ, բայց «Կիևը, իհարկե, դրանց հետ անմիջական առնչություն չունի»։

Էմմա Չոբանյան