Չինաստանի ՊՆ ղեկավարը հրաժարվել է ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից

Լուրեր

07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
Բոլորը

Չինաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունիսի 2-4-ը Սինգապուրում անվտանգության ֆորումի («Շանգրի-Լա երկխոսություն») շրջանակում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հայտնում է The Wall Street Journal-ը։

Չինաստանը հրաժարվել է հանդիպումից երկու երկրների միջև հարաբերությունների սրվածության ֆոնին, երբ անցյալ օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Թայվանի կղզի, իսկ հետո փետրվարին ԱՄՆ-ը որոշեց խոցել չինական օդապարիկը, որը թռել էր ԱՄՆ-ի զգայուն ռազմական օբյեկտների վրայով, գրում է CNN-ը:

«ՉԺՀ-ն մայիսի սկզբին անսպասելիորեն տեղեկացրեց Միացյալ Նահանգներին, որ մերժում է պաշտպանության նախարար Օսթինի առաջարկը Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուին՝ այս շաբաթ Սինգապուրում հանդիպելու մասին»,- ասվում է Պենտագոնի հայտարարությունում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի գրասենյակը ռազմական շփումների մեջ ներգրավվելու մերժումն անհանգստացնող է անվանել:

Ավելի վաղ՝ մայիսին, Financial Times-ը գրել էր Չինաստանի կողմից ամերիկյան առաջարկի մերժման մասին։

Տաթև  Ֆռանգյան