Եթե մեր կառավարությունը լիներ 2008-ին, մենք ամեն ինչ կանեինք պատերազմից խուսափելու համար. Ղարիբաշվիլի

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

«Կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա, հավանաբար, մարտահրավերներով լի ժամանակ է, չնայած այն հանգամանքին, որ մենք շատ դժվար օրեր ունեցանք 2008 թվականին»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումում։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ առաջին պատերազմը Վրաստանում էր։ Այսօր ինչ-որ մեկը, գուցե, մոռացել է, որ Վրաստանի՝ մեր տարածքի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից, իսկ 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանը չլքեց մեր տարածքը, հակառակը, մնաց մեր հողի վրա, մեր տարածքում, նրանք երկու ռազմաբազա են կառուցել, և սա ավերիչ պատերազմի հետևանք է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հարցին՝ արդյո՞ք եղել է չհրահրված ագրեսիա, Ղարիբաշվիլին պատասխանել է. «Ես չեմ ուզում մանրամասների մասին խոսել, խոսել այս հարցի մասին, քանի որ մենք մեր կարծիքն ունենք։ Եթե ​​մեր իշխանությունն այն ժամանակ լիներ, մենք ամեն ինչ կանեինք այս պատերազմից խուսափելու համար։ Վրաստանը փոքր երկիր է՝ ընդամենը 4 միլիոն բնակչով։ Այն լավ բանակ ունի, բայց դեռ փոքր երկիր է։ Ուստի կարծում եմ, որ սա պետք է բխի ցանկացած իշխանության շահերից, հատկապես, երբ փոքր երկիրը Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ չէ, երբ չունի անվտանգության երաշխիքներ։ Բայց այդ պատերազմը, չեմ ուզում մանրամասնել, կործանարար էր մեզ համար։ Արդյունքում մեր տարածքի 20%-ն օկուպացված է Ռուսաստանի կողմից»։

Տաթև Ֆռանգյան