Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել անվտանգության բարձր միջոցների կիրառմամբ և Իրանի հասցեին քննադատություններով

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ The Jerusalem Post-ը հայտնում է, որ Հերցոգի այցն Ադրբեջան ծրագրվել է անվտանգության ավելի բարձր մակարդակով, քան սովորական դեպքերում, այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը կփորձի խափանել այցը։

«Ադրբեջանն Իրանի հարևանն է՝ տարածաշրջանում ապակայունացնող ուժ, որը ձգտում է խարխլել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության իսրայելական դաշինքները»,- ասել է Հերցոգը Բեն-Գուրիոն օդանավակայանում Բաքու մեկնելուց առաջ։

Լրատվամիջոցը նշում է, որ ադրբեջանական ուժերն ու և Շին Բեթը (Իսրայելի Անվտանգության գործակալությունը) Հերցոգի այցի համար անվտանգության գոտի են ստեղծել Բաքվի ամբողջ տարածքում։ Հազարավոր զինվորների և ոստիկանների հանձնարարվել է պարեկել Ադրբեջանի  մայրաքաղաքը:

Հաղորդվում է, որ ամբողջ պատվիրակությանն արգելվել է այցի ընթացքում հեռախոսները միացնել բջջային ցանցերին կամ բաժանվել խմբից:

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Բաքվի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ընդունել է Հերցոգին։

Էմմա Չոբանյան