Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Լուրեր

24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որը վերաբերում է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ելույթին։ Հիշեցնենք՝ Ալիևը դարձյալ ուժի սպառնալիքով էր խոսել Հայաստանի հասցեին, ինչպես նաև Արցախում նոր ռազմական ագրեսիայի իրականացման և էթնիկ զտման ակնարկներ հնչեցրել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե  Երևանը, իբր, «խեղթյուրում է  Ադրբեջանի նախագահի ասածները»։ Ըստ Բաքվի՝ Ալիևը կոչեր է հնչեցրել, ոչ թե հերթական ագրեսիայի սպառնալիքներ։

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությունը խրախուսող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ալիևի հայտարարություննեը, իբր, Արցախում էթնիկ զտում իրականացնելու մասին չեն և «անհիմն են» Հայաստանի պնդումները  էթնիկ զտման վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահն է գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի ու Արցախի հասցեին՝ ըստ Բաքվի՝ Երևանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղությանը։

«Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը, ոչ թե խոսքով, այլ գործով, խաղաղության հաստատման ջանքերը խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, Բաքուն այդպես էլ չի նշում, հարգում է արդյո՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

 

Էմմա Չոբանյան