Ինքնասպանության դեպքեր՝ թմրանյութերի օգտագործման հետևանքով․ քննարկում՝ «Թմրամիջոցների գործածումը երիտասարդների շրջանում» թեմայով

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հայաստանում թմրամիջոցների օգտագործումը երիտասարդների շրջանում մտահոգիչ խնդիր է դարձել։ Այս խնդրի շուրջ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր հրավիրել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։  Քննարկմանը մասնակցող Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը  ընդգծեց, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ փոխվում են  թմրամիջոցների տարածման ուղիները, օգտագործվող նյութերի բաղադրությունները և դրանք ավելի վտանագավոր են դառնում և ավելի մեծ  կախվածության մեջ գցում մարդկանց։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նաև կանանց շրջանում է թմրանյութերի գործածումը շատացել, որին նպաստել են նաև սոցիալական ցանցերը, մասնավորապես, տելեգրամ ալիքները, որոնք զբաղվում են թմրամիջոցների վաճառքով։ Թմրանյութերից կախվածություն ունեցողներն էլ շատ ուշ են դիմում աջակցության համար:

Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը տեղեկացրեց, որ 2023-ի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված է 7612 անձ: Բանախոսը նկատեց` այս թիվը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ թմրանյութ օգտագործողների փոքր մասն է աջակցության դիմում:

«Վերջին տասնամյակներում թմրամիջոցների գործածման տարածվածության պատկերն էականորեն փոխվել է. մեր հասարակությունում նոր (ոչ ավանդական) և հոգեկան առողջության համար խիստ վտանգավոր հոգեխթանիչների, ինչպես նաև արհեստական եղանակով ստացվող կաննաբինոիդների (սփայս) տարածմամբ պայմանավորված: Թմրամիջոցների գործածման տարածվածությունն աճել է հատկապես երիտասարդների շրջանում, ինչի մասին է վկայում նաև վերջին տարիներին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» դիմող պացիենտների վերաբերյալ վիճակագրությունը»,- ասաց Նազինյանը։

Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում թմրամիջոցների տարածվածության աճի պատճառները բազմազան են։ Կարևորագույն պատճառներն են․

  • Թմրամիջոցների՝ առողջության համար վնասակարության և վտանգավորության վերաբերյալ գիտելիքների և իրազեկվածության ցածր մակարդակը,
  • որոշ «ենթամշակույթների» կողմից սեփական հետևորդների շրջանում ակտիվորեն քարոզվող, երբեմն նաև պարտադրվող՝ թմրամիջոցների մշտական գործածում ենթադրող, անառողջ և ոչ սթափ կենսակերպը, խեղաթյուրված արժեհամակարգերն ու վարքային «կանոնները»,
  • երիտասարդների կողմից իրենց համար, իբր, «նշանակալի» կամ «հեղինակություն» հանդիսացող, թմրամիջոցներ գործածող անձանց նմանվելու  ցանկությունը,
  • հատկապես պարային ժամանցի վայրերում, այսպես կոչված, «ակումբային թմրամիջոցների» (մասնավորապես՝ հոգեխթանիչներ) տարածումն ու քարոզը։

«2016-2017 թվականներից մեր երկրում սկսեցին տարածվել այլ խմբի թմրամիջոցներ, որոնք նախկինում չեն եղել մեզ մոտ․ խոսքը վերաբերում է սինթետիկ հոգեխթանիչներին՝ ամֆետամինին, մեթամֆետամինին («Կրիստալ»)։ Սրանք, ցավալիորեն, գերազանցապես պահանջարկ ունեն ակտիվ երիտասարդների շրջանում, ակտիվ ժամանցի սիրահարների շրջանում, որովհետև, լինելով հոգեխթանիչ ու ազդելով մարդու գլխուղեղի վրա, առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի ակտիվացում, որն էլ բերում է ընդհանուր տրամադրության, զգոնության բարձրացման, «պարային» վիճակ: Սրանք օգտագործվում են կա՛մ ծխելու, կա՛մ քթով ներշնչելու եղանակով, ոչ ներարկային․ բայց սրանից վտանգավորության աստիճանը չի փոխվում»,- ընդգծեց Սուրեն Նազինյանը։

Թմրամիջոցների ազդեցությանը հաջոդող ժամանակահատվածին՝ զրկանքի համախտանիշի ժամանակ, բնորոշ են մտածողության խանգարումը՝ զառանցանք, ցնորք, դեպրեսիա, որը կարող է հանգեցնել ընդհուպ ինքսնասպանության։  Սուրեն Նազինյանի խոսքով՝ կախվածությունների ազգային կենտրոնում 2021 թվականին հոգեխթանիչներից կախվածություն ունեցող պացիենտների մոտ սուիցիդի 2 դեպք է գրանցվել։ Հարազատները հաճախ լռում են, թե որն է ինքնասպանության պատճառը, նաև, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն բարձրաձայնում կախվածության մասին, որն էլ նպաստում է թմրամիջոցների օգտագործման տարածմանը։

Քննարկման մասնակիցները նկատեցին, որ վերջին շրջանում թմրանյութեր օգտագործում են հիմնականում դեռահասները, որի «մեղավորը» շրջապատն ու հետաքրքրություններն են։

«Մեր հարևանը կանեփը ցանում էր հարևանների բակերում։ Հիշում եմ, որ տատիկս դրանք կտրում ու վառում էր, իսկ մենք չէինք հասկանում՝ ինչու»,-  քննարկման ընթացքում նշեց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Ըստ նրա՝ թեման ծանր է ու նուրբ, բայց պիտի խոսել և հասկանալ՝ որն է այդ չարիքը արմատախիլ անելու տարբերակը։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանի խոսքով՝  խնդիր է նաև այն, որ սոցիալ-հոգեբանական աջակցություն հասանելի է միայն Երևանում, իսկ մարզաբնակները  ֆինանսական սուղ միջոցների պատճառով, հիմնականում չեն դիմում օգնության։

«Ցավոք, Հայաստանում մենք դեռևս պայքարում ենք մարդու դեմ, ոչ թե թմրամիջոցների։ Մեր հարևան Վրաստանը մեթադոնային փոխարինող բուժում տրամադրում է շուրջ 12․000 մարդու անվճար, ՀՀ-ում այդ թիվը 650-ը չի գերազանցում՝ այդ թվում քրեակատարողական հիմնարկները»,- նշեց  Մայիլյանը։

Նա խնդրահարույց է համարում, որ Կախվածությունների ազգային կենտրոնում սոցիալ-հոգեբանական աջակցությունը վճարովի է։ Բացի այդ, կախվածություն ունեցողներին «խանգարում է» այն խարանը, որ կա հասարակության մեջ․ մարդն իրեն միայնակ է զգում։ Ըստ ուսումնասիրությունների՝ թմրամիջոցներից կախվածություն ունեցողների 70 տոկոսից ավելին ամուսնալուծված է։

 

Արփի Հակոբյան