ԵՄ-ն դատապարտում է բռնությունը Կոսովոյում և կոչ է անում ապաէսկալացիա

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը «ամենախիստ կերպով» դատապարտում է «ցնցող բռնությունը» Կոսովոյի հյուսիսային Զվեչան քաղաքում։ Այս մասին  Twitter-ում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Բռնության ակտերը, որոնք կատարվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային խաղաղապահ առաքելության), ԶԼՄ-ների ներկայացուցիչների, քաղաքացիական անձանց և ոստիկանների դեմ, բացարձակապես անընդունելի են»,- ընդգծել է նա։

«ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն դեէսկալացնել իրավիճակը։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը կգործեն պատասխանատու և անհապաղ երկխոսության միջոցով քաղաքական լուծում կգտնեն»,- գրել է Բորելը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ հյուսիսային Կոսովոյի վարչական շենքերի վրա էթնիկ սերբերի խմբերի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 ցուցարար և KFOR-ի խաղաղապահ առաքելության մոտ 25 ներկայացուցիչ։ KFOR-ի լրացուցիչ ուժեր են ուղարկվել հանրապետության հյուսիս, այդ թվում՝ Զվեչան քաղաքում, որտեղ մայիսի 26-ին սերբերը հարձակվել են ալբանացի նոր քաղաքապետին համայնքապետարանի շենք ուղեկցող ոստիկանների վրա։

Հիշեցնենք, որ Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական չորս մունիցիպալիտետներում իրադրությունը սրվել է մայիսի 26-ին։ Մեծամասամբ սերբաբնակ հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների քաղաքապետեր հրաժարական էին տվել 2022 թվականի վերջին՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Ապրիլին տեղի ունեցան ընտրություններ, որոնք սերբ բնակչությունը բոյկոտեց. արդյունքում համայնքապետ ընտրվեցին ալբանամետ կուսակցությունների ներկայացուցիչները։ Սերբերը փորձել են արգելափակել վարչական շենքերը, որպեսզի խոչընդոտեն նրանց կողմից պաշտոնի ստանձնումը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերել է լիարժեք պատրաստության և կարգադրել մի քանի ստորաբաժանումների մոտենալ Կոսովոյի հետ սահմանին։
Պրիշտինան պնդում է, որ մունիցիպալիտետների ղեկավարների պաշտոնները ստանձնեն այն թեկնածուները, որոնք ընտրվել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբական մեծամասնության կողմից բոյկոտի ենթարկված քվեարկության արդյունքներով։ Զվեչանի, Զուբին Պոտոկի, Լեպոսավիչի և Սևերնա Միտրովիցայի մունիցիպալիտետներում ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 23-ին։

Տարածաշրջանում սերբերի շահերը ներկայացնող «Սերբական ցուցակի» ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները՝ Պրիշտինայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Սերբ բնակչության բոյկոտի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել է 3,47 %։