Կոսովոյում բախումների հետևանքով ավելի քան 7 տասնյակ տուժած կա

Լուրեր

16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
16.07.2026 | 13:38
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
16.07.2026 | 13:16
Ընտանեկան բռնության կանխարգելումը պահանջում է համակարգված և շարունակական աշխատանք․ ՄԻՊ
16.07.2026 | 13:08
Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
16.07.2026 | 12:58
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
16.07.2026 | 12:57
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կոսովոյում սերբ ակտիվիստների և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահների միջև բախումները շարունակվում են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Դրանք սկիզբ են առել մունիցիպալ ընտրությունների արդյունքների հետ տեղի սերբ բնակչության անհամաձայնության ֆոնին։

Ըստ տեղական լրատվական գործակալությունների՝ երկուշաբթի երեկոյան առնվազն 50 ցուցարար և KFOR-ի շուրջ 25 ներկայացուցիչ է  վիրավորվել վարչական շենքերի վրա էթնիկ սերբերի հարձակումների հետևանքով։ Տուժել են Հունգարիայից և Իտալիայից ժամանած խաղաղապահներ։

KFOR-ի լրացուցիչ ուժեր են տեղակայվել հանրապետության հյուսիսում։  Շուրջ 300 խաղաղապահներ դիրքեր են զբաղեցրել Զվեջանի քաղաքապետարանի շենքի դիմաց, դեպքի վայրից հայտնել է dpa-ի թղթակիցը։ Այստեղ մայիսի 26-ին սերբերը հարձակվել են ոստիկանների վրա, ովքեր նոր ալբանացի քաղաքապետին ուղեկցում էին աշխատավայր։ Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Կոսովոյի մեծամասամբ սերբաբնակ հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների քաղաքապետեր հրաժարական էին տվել 2022 թվականի վերջին՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Ապրիլին տեղի ունեցան ընտրություններ, որոնք սերբ բնակչությունը բոյկոտեց. արդյունքում համայնքապետ ընտրվեցին ալբանամետ կուսակցությունների ներկայացուցիչները։

Սերբերը փորձել են արգելափակել վարչական շենքերը, որպեսզի խոչընդոտեն նրանց կողմից պաշտոնի ստանձնումը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերել է լիարժեք պատրաստության և կարգադրել մի քանի ստորաբաժանումների մոտենալ Կոսովոյի հետ սահմանին։

Տաթև Ֆռանգյան