ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը Կոսովոյի չորս քաղաքապետարանների շուրջ անվտանգության շղթաներ են կազմել՝ սերբ ցուցարարներին զսպելու համար

Լուրեր

06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
Բոլորը

ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը Կոսովոյի չորս քաղաքապետարանների շուրջ անվտանգության շղթաներ են կազմել, որպեսզի հետ պահեն բողոքի ցույցի դուրս եկած սերբերին։ Կոսովոյում սերբերը բողոքում են էթնիկ ալբանացի քաղաքապետերի դեմ, որոնք ընտրություններից հետո պաշտոնավարում են սերբ մեծամասնություն ունեցող տարածքներում։ Սերբերն այս ընտրությունները բոյկոտել էին:

Կոսովոյի հյուսիսի քաղաքներից մեկում՝ Զվեչանում, պետական ոստիկանությունը, որն անցյալ տարի բոլոր սերբերի աշխատանքից ազատվելուց հետո կազմված է ամբողջությամբ էթնիկ ալբանացիներից, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք ճեղքելով պատնեշները՝ փորձել են բռնությամբ ներխուժել քաղաքապետարանի շենք։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին պատմել են ականատեսները։

Սերբական փոքրամասնություն կազմող «Սերբական ցուցակ» կուսակցության փոխնախագահ Իգոր Սիմիչը մեղադրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հյուսիսում լարվածությունը սրելու մեջ։

«Մենք խաղաղություն ենք ուզում։ Ալբանացիները, ովքեր ապրում են այստեղ, շահագրգռված են խաղաղությամբ, և միայն նա (Կուրտին) է ցանկանում քաոս ստեղծել»,- ասել է Սիմիչը լրագրողներին։

Լեպոսավիչում՝ Սերբիայի հետ սահմանին մոտ, ԱՄՆ խաղաղապահ զորքերը փշալարեր են տեղադրել քաղաքապետարանի շենքի շուրջ՝ պաշտպանելու այն հարյուրավոր զայրացած սերբերից, որոնք հավաքվել են մոտակայքում: Ավելի ուշ ցուցարարները ձվեր են նետել Լեպոսավիչի նոր քաղաքապետին պատկանող մոտակայքում կայանված մեքենայի վրա:

Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գտնվող սերբական չորս մունիցիպալիտետներում իրադրությունը սրվել է մայիսի 26-ին կոսովցի ուժայինների կողմից քաղաքային վարչակազմի շենքերը գրավելու փորձերի պատճառով՝ չնայած տեղի բնակիչների դիմադրությանը։

Ի պատասխան Կոսովոյի իշխանությունների գործողությունների՝ Բելգրադը բարձր պատրաստության վիճակի է բերել Սերբիայի զինված ուժերը և բանակային ստորաբաժանումներ է ուղարկել երկրամասի հետ վարչական սահման։

Պրիշտինան պնդում է, որ մունիցիպալիտետների ղեկավարների պաշտոնները ստանձնեն այն թեկնածուները, որոնք ընտրվել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբական մեծամասնության կողմից բոյկոտի ենթարկված քվեարկության արդյունքներով։ Զվեչանի, Զուբին Պոտոկի, Լեպոսավիչի և Սևերնա Միտրովիցայի մունիցիպալիտետներում ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 23-ին։

Տարածաշրջանում սերբերի շահերը ներկայացնող «Սերբական ցուցակի» ներկայացուցիչները բոյկոտել են ընտրությունները՝ Պրիշտինայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով։ Սերբ բնակչության բոյկոտի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել է 3,47 %։ 45,095 ընտրողներից ընտրելու իրավունքից օգտվել են 1,566 ալբանացիներ և 13 սերբեր:

Տաթև Ֆռանգյան