Ալիևը նորից սպառնացել է արցախահայերին․ Փաշինյանն ահազանգում է՝ բրյուսելյան պայմանավորվածությունները չեղարկվո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Քիշնևյան հանդիպմանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ալիևի կողմից բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարվելու միտումների մասին։ Հայաստանի վարչապետն այսօր խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ավարտին անդրադարձավ օկուպացված Լաչինում Ադրբեջանի նախագահի արած հայտարարություններին։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ։ Միևնույն ժամանակ, նա ասել է, թե «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցություններից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Փաշինյանն ու Ալիևը ստանձնել են պարտավորություն՝ ճանաչել միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը։ Բացի այս, համաձայնության էին եկել, Միշելի ձևակերպմամբ, շարունակել բանակցությունները «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ», քննարկել գերիների վերադարձի հարցը, բացել տրանսպորտային ու տնտեսական ուղիները։

Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ հանձնարարեց հստակեցնել՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից։

Ալիևը երեկ դիմելով արցախահայերին՝ հայտարարել է, թե Ղարաբաղի հայերին մնացել է մեկ ճանապարհ՝ լուծարել խորհրդարանն ու ենթարկվել Ադրբեջանի օրենքներին և, իր բնորոշմամբ, աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները»։ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալիևի հայտարարությունների այս դրվագին չանդրադարձավ։ Փոխարենն ասաց, որ Հայաստանը շարունակում է կողմ լինել և՛ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և՛ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

Միաժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մոտ ապագայում։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին խոսեց․ «Քննարկում կա՝ արդյո՞ք խաղաղության պայմանագիր կկնքվի, թե՝ չէ։ Ես ասեմ, որ մենք դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ»։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային մանրամասները, այդ թվում՝ Երևանի ու Բաքվի՝ միմյանց փոխանցվող առաջարկների բովանդակությունները գաղտնի են։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ալիևի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել, սակայն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Փաշինյանը չի կարող դրանք կանխել։ Ալիևի պահանջատիրական հայտարարությունը Գեղամ Մանուկյանը համարում է ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականության հետևանք։

Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է Ալիևի՝ Արցախի պետական ատրիբուտները լուծարելուն վերաբերող հայտարարությանը։ Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարել է․ «Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և փաստորեն այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան