Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքները ընթանում են՝ համաձայն ժամանակացույցի և նախատեսված ծրագրի: Քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, տեղում տրվել են նոր նախագծային լուծումներ: Շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Այցի շրջանակում նախատեսված հաջորդ հուշարձանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող Մխիթար սպարապետի գերեզմանն էր: Աշխատանքային խմբի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ Խնձորեսկի պահպանական գոտում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քննարկվել է Խնձորեսկին արգելոց–թանգարանի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Վայոց ձորի մարզի Հորս գյուղ, որտեղ վարչական ղեկավարի հետ դիտարկվել են 13-րդ դարով թվագրվող Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը («Չեսարի դարպաս») և նրա հարակից տարածքում գտնվող եկեղեցին: Վերջինը գտնվում էր կիսավեր վիճակում, մի մասով հատում էր գյուղական նշանակության ճանապարհը, որի արդյունքում քանդվել էր եկեղեցու արևմտյան հատվածը: Մասնագիտական խումբն արձանագրել է պեղումների իրականացման անհրաժեշտությունը, որից հետո թանգարանացման ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ձեռք բերել կառույցների միասնական վերականգնման նախագիծը՝ հուշարձանը վերականգնելու նպատակով: