Կիևը հայտնել է արձակված բոլոր ռուսական հրթիռները խոցելու մասին

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ցերեկային օդային հարձակման ժամանակ բոլոր թիրախները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, հայտարարել է Կիևի ռազմական քաղաքային վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ գիշերային հարձակումից ընդամենը վեց ժամ անց ՌԴ-ն կրկին հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կիրառվել է բալիստիկ զենք։

«Ամսվա սկզբից սա արդեն 16-րդ հարձակումն էր մայրաքաղաքի վրա»,- հայտարարել է Պոպկոն՝ նշելով, որ ՌԴ-ն փոխել է մարտավարությունը։

«Երկար ժամանակ միայն գիշերային հարձակումներ իրականացնելուց հետո հարվածներ է հասցրել խաղաղ քաղաքին ցերեկը, երբ բնակիչների մեծ մասն աշխատավայրում կամ փողոցում է», հավելել է նա։

Ըստ Պոպկոյի՝ Կիևում որևէ օբյեկտ չի վնասվել։

«Քաղաքի տարբեր հատվածներում բեկորներ են ընկել։ Օբոլոնսկի շրջանում երեք դեպք է գրանցվել, մեկական դեպք է գրանցվել Դեսնյանսկիում և Դնեպրովսկում: Կրիտիկական վնասներ չկան: Տուժածների մասին տեղեկությունները ներկայում ճշտվում են»,- նշել է Պոպկոն:

Տաթև Ֆռանգյան