Ադրբեջանը լուրջ բախումներ է հրահրելու, և ԼՂ-ն դիմադրելու է․ պիտի՛ պատրաստվենք այդ օրվան՝ բոլոր ռեսուրսներով․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունենալու է իր, Ալիևի, Մակրոնի, Շոլցի, Միշելի հանդիպումը։ Եվ այդ հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի նախագահը ռազմական սպառնալիքի կիրառմամբ կրկին շանտաժի ենթարկեց ԼՂ-ին․ «Բոլորը գիտեն, որ այսօր այդ տարածաշրջանում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ իրականացնելու համար, վերահսկում ենք ճանապարհը։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի։ Բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից»։

Փաշինյանն առաջարկեց միջազգային հանրությանը՝ արձագանքել Ադրբեջանի նախագահին, ում այս հայտարարությունն անհասկանալի որակեց․ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Տեքստը, որ հնչել է, շատ մոտ է դրան, չեմ ուզում մեկնաբանել, լրացուցիչ ճշգրտումներ պետք է մտցվեն»։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը պնդում է, որ անհրաժեշտ է Ալիևի այս սպառնալիքը շատ լուրջ ընդունել և պատրաստվել հակաքայլերի։

«Ալիևի այս սպառնալիքը լուրջ է պետք ընդունել։ Ալիևն ավանտյուրայի կգնա՝ ԼՂ-ում լուրջ բախումներ կհրահրի, քանի որ սա իր վերջին շանսն է՝ ենթակայեցնելու Արցախը։ Ես կարծում եմ, որ լուրջ բախումներ է Ադրբեջանը հրահրելու, և ԼՂ-ն դիմադրելու է։ Պիտի պատրաստվենք այդ օրվան՝ բոլոր ռեսուրսներով։ Եթե Ադրբեջանը ԼՂ-ում կոշտ մեթոդներով էթնիկ զտման գնա, միայն այդ դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն կպարտադրի խաղաղապահ մեխանիզմ․ սրա՛ն պատրաստվենք»,- ասաց Արմինե Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան