Կարուսելների մեծ մասն առնվազն 15 տարվա է․ փորձարկողն ու շահագործողը նույն ընկերությունն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:43
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք անշարժ գույքերի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
Բոլորը

Երևանի կարուսելների կեսից ավելին գործում է նվազագույնը 15 տարի։ Արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող կարուսելները գրանցվում են ԱԻՆ-ի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության։

2023 թվականի մայիսի դրությամբ՝ ռեեստրում գրանցված է մայրաքաղաքում գործող 126 կարուսել։ Ու թեև Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյան վստահեցնում է, թե խորհրդային տարիներին տեղադրված և այժմ շահագործվող կարուսելներն անվտանգ են, մասնավորապես, «Լունապարկ»-ում արձանագրված դեպքերն այլ բան են վկայում։ Անցյալ տարվա նոյեմբերին բիոռոբոտ կոչվող արտակցիոնը պոկվել էր, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել Մոլդովայի քաղաքացի։ Զվարճանքների այս կենտրոնում ևս մեկ դեպք գրանցվել էր 2017 թվականին․ կրկին շահագործման համար պիտանի գնահատված կարուսելը կտրուկ կանգ էր առել, ինչի հետևանքով մի կին կոտրվածքներ էր ստացել։

Դեպքերն այսքանով չեն սահմանափակվում, սակայն կարուսելներից տուժած քաղաքացիների թվի վերաբերյալ իրավապահներն առանձին վիճակագրություն, պարզվում է, չեն վարում։

Ինչպե՞ս է ստացվում, որ շահագործման թույլտվություն ստացած ատրակցիոնները մարդկանց կյանքի և առողջության համար սպառնալիք են դառնում․ ԱԻՆ պաշտոնյան «Լունապարկ»-ում վերջին դժբախտ դեպքի օրինակով է փորձում բացատրել։ Երևանում գրանցված կարուսելների գերակշիռ մասի փորձաքննությունն իրականացնում է հենց ԱԻՆ ենթակայությամբ գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, կարուսելիների մի մասի դեպքում այդ գործառույթն ունեն նաև մասնավոր ընկերությունները։ Այստեղ, սակայն, ուշագրավն այն է, որ թե՛ մասնավոր ընկերությունների, թե՛ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության համար հիմք են փորձարկման ակտերը, որոնք տրամադրում է հենց կարուսելները շահագործող ընկերությունը։

Արդյո՞ք խնդրահարույց չէ, որ շահագործող ընկերությունը հենց ինքն է կարուսելների հիմնական դետալների փորձաքննություն իրականացնում։ Չէ՞ որ շահերի ակնհայտ բախում կա, որտեղի՞ց փորձաքննություն իրականացնող մարմիններին վստահություն, որ շահագործող ընկերությունն օբյեկտիվ է իր գործողություններում։

Անցյալ տարի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում ողբերգությանը, որի հետևանքով 16 մարդ մահացավ, հայտարարեց՝ առաջիկայում այդպիսի տխուր պատկերի ենք ականատես լինելու նաև կարուսելների ոլորտում։ Փաշինյանը նաև կասկածի տակ դրեց փորձաքննություն իրականացնող մարմինների աշխատանքը՝ պնդելով, թե ինչքան էլ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, մեկ է՝ իրականում պատկերն այլ է։

Իսկ ատրակցիոնների ակտիվ շրջանն արդեն մեկնարկել է։ Երևանի զբոսայգիներում փոքրիկների հետ շրջող ծնողները թեև վստահ չեն, որ կարուսելներն անվտանգ են, միևնույն է, դժվարանում են երեխաներին մերժել։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը քննարկում է լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման հարցը, որն էլ կիրականացնի կարուսելների կրիտիկական դետալների փորձարկում․ այն, ինչը հիմա անում է հենց շահագործողը։ Իսկ թե երբ դա տեղի կունենա, հստակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Գրիգորյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: