Պեսկովը չի բացառել «ինչ-որ հեռանկարում» Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հանդիպումը տեղի կունենա «ինչ-որ հեռանկարում», սակայն դրա անցկացման ժամկետի մասին հստակ պատկերացում չկա։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսպես թե այնպես, ինչ-որ հեռանկարում, անշուշտ, տեղի կունենա, սակայն մինչ այժմ տեղեկություններ չկան ժամկետների մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով կիրակի Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանի երդմնակալության արարողությանը Պուտինի մեկնելու հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն ասել է․ «Մենք տեղյակ չենք, որ Թուրքիայում օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությամբ երդմնակալություն է նախատեսված, այնտեղ նման պրակտիկա չկա, եթե ճիշտ ենք հասկանում։ Կսպասենք, դեռ հրավերներ չկան»։

Պեսկովը խոսել է նաև երկու նախագահների միջև հնարավոր հեռախոսազրուցի մասին։

«Ո՛չ, ներկայում գրաֆիկում չկա, սակայն Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց համաձայնեցվում է մաքսիմալ օպերատիվ։ Իհարկե, մեծ համոզվածությամբ կարելի է ասել, որ առաջիկայում նման զրույց կկայանա»,- հավելել է Պեսկովը։

Էմմա Չոբանյան