Մոսկվան մտադիր է իրականացնել Անկարայի հետ բոլոր ռազմավարական նախագծերը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան նպատակ ունի իրականացնել Անկարայի հետ բոլոր տնտեսական նախագծերը, որոնք ռազմավարական բնույթ ունեն և մնում են տարածաշրջանի անվտանգության կարևոր տարրը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկուն՝ ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները։

«Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը Թուրքիայի հետ, նպատակ ունենք իրականացնել բոլոր տնտեսական նախագծերը, որոնք ռազմավարական բնույթ են կրում, դրանք փոխշահավետ են, դրանք տարածաշրջանային անվտանգության կարևոր տարր են: Քաղաքական երկխոսությունը կշարունակվի։ Իհարկե, կան այլ ոլորտներ ևս, որոնք առանձնացնում են ռուս-թուրքական հարաբերությունները, դրանք են՝ տուրիզմը, մշակույթի ոլորտում կապերը և շատ այլ բաներ»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ գազային հանգույցի նախագծի իրականացման վերաբերյալ, կրում են համակարգային բնույթ, աշխատանքն ընթանում է պլանի համաձայն։

«Կցանկանայի ընդգծել, որ պայմանավորվածությունները կրում են համակարգային ռազմավարական բնույթ։ Մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններին և յուրաքանչյուր նման նախագծի աշխատանքային պլաններին համապատասխան»,- ասել է Գրուշկոն։

Նա նաև հավելել է, որ Թուրքիան դրական դերակատարում է ունեցել հացահատիկային գործարքում։

Հավելենք, որ Էրդողանն ու իր թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար հանդես էին գալիս Ռուսաստանին սատարող հայտարարություններով։

Էմմա Չոբանյան