Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
11.04.2026 | 16:05
Վիշինգային խարդախություն Հայաստանում. թիրախում են բջջային օգտատերերը՝ կեղծ «5G թարմացումների» միջոցով
11.04.2026 | 15:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Մոսկվայի եռակողմ հանդիպմանը:

Փաշինյանի խոսքով՝ մոսկովյան հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։

«Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Եվ պիտի արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է, և ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք այս իրադրության կարգավորման ուղղությամբ մեր քննարկումները, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ մոսկովյան հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ապա նշեց, որ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:

«Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ հայկական կողմը շահագրգիռ է այս հարցում, ուստի այս պահին աշխատում են երկաթուղային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ:

«Երբ դա տեղի ունենա, դա ևս մի լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախված: Եթե միայն մեզնից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանն ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Մանրամասներ ներկայացնելով Բրյուսելի բանակցություններից՝ վարչապետը հիշեցրեց, որ այդ շրջանակում է որոշվել, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ընդունում է Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։

«Առնվազն հասկանալի չենք համարում Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ, այս համատեքստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով արցախահայերին ուղղված Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը, և նրանց մնում է մեկ ճանապարհ՝ լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:

Վարչապետն ընդգծեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: «Եվ ես կարծում եմ՝ մեր գործընկերներից այս հարցի պատասխանը պետք է ստանանք: Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցվեն, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք:

Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում, այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի:

Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- նշեց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից։

«Կարող եմ ասել հետևյալը, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է համոզվածությունը Հայաստանի կառավարության նվիրվածության նկատմամբ և ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը գործնական խնդիր է համարում այն, թե ինչպես այդ գործոնը տրանսֆորմացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության ավելի բարձր աստիճանի, անվտանգության ավելի բարձր աստիճանի և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության, բարեկեցության և երջանկության իրականցման գործիքի։

Վարչապետը հավելեց, որ պետք է հասկանալ՝ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր  պրոբլեմն անորոշությունն է:
«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ, համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», – հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:

«Արտաքին անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է»,- ընդգծեց Փաշինյանը։ -Որևէ այլ բան արտաքին անվտանգություն չի երաշխավորում, որովհետև մենք այսօր տեսնում ենք` կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա չի ապահովում նրանց արտաքին անվտանգությունը, որովհետև չկա խաղաղություն։

Պետք է շարունակաբար մեծացնել ու զարգացնել դիմակայունություններն ու կարողությունները բոլոր առումներով:

Սովորաբար անվտանգություն ասելով հասկանում են բանակ։ 2023 թվականին մեր պաշտանական բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դոլարը, որտեղի՞ց այդ գումարը՝ տնտեսությունից, եթե տնտեսությունն ի վիճակի չլինի այդ գումարները մատակարարել, ծախասերը չեն լինի», – նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։