46 մարզիկ ամսական 500 հազարից մինչև 1 մլն դրամ աջակցություն է ստանում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե մարզիկը դառնում է պատանիների աշխարհի չեմպիոն կամ մրցանակակիր, այդ պահից սկսած՝ Կառավարությունն աջակցում է նրան։ Այս մասին այսօր ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առանց տվյալներ անհատակացնելու՝ հաջողություններ արձանագրած մարզիկների ցուցանիշներ կներկայացնեմ․

2 մարզիկ Կառավարությունից ամսական ստանում է 1 մլն դրամ լրավճար,

46 մարզիկ ամիսը ստանում է 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ լրավճար կամ աջակցություն,

152 մարզիկ ամսական ստանում է 200 հազար դրամից մինչև 500 հազար դրամ լրավճար կամ աջակցություն, 134 մարզիկ՝ մինչև 200 հազար դրամ աջակցություն»։

Փաշինյանը նաև հայտնեց, որ արդեն հանձնարարական է տվել, որ մարզերում սկսեն մարզական կենտրոնների կառուցումը, որոնք նախատեսված կլինեն ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակաների համար․ «Հանձնարարականը վերաբերում է Եղեգնաձոր և Բերդ խոշորացված համայքներին, բայց այս գործընթացը շարունակական կլինի»,-

«Մարզասրահներում չեն պարապում մեր ապագա զինվորները, որոնք ժամկետային կամ պայմանագրային զինծառայության մեջ պիտի լինեն։ Այդ թեմաներով շատ ընդունված չէ խոսել, բայց նրանք, ովքեր թեմայի հետ առնչվում են, գիտեն, գաղտնի է իհարկե, բայց երբ որ մենք տեսնում ենք, թե մեր ժամկետային զորակոչի ենթակա զորակոչիկների քանի տոկոսը առողջական պրոբլեմներ ունի, դա ուղղակի աներևակայելի է։ Իհարկե, պարզ է, որ այդտեղ կոռուպցիայի մի ցուցանիշ կա, որտեղ ինչ-որ մարդիկ այդ թվի մեջ երևում են, բայց դա ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն չունի, որովհետև իրոք մարդիկ ունեն լուրջ առողջական պրոբլեմներ։ Եվ այդ պրոբլեմները գալիս են ֆիզկուլտուրայով և սպորտով չզբաղվելու, դպրոցներում տաք սնունդ չստանալու հետևանքով»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։