Քըլըչդարօղլուն խոստացել է շարունակել պայքարն Էրդողանի դեմ

Լուրեր

25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է նախագահ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած ընտրությունների արդյունքներին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Անկարայում Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանում Քըլըչդարօղլուն ակնարկել է, որ կուսակցության նախագահի պաշտոնից չի հեռանա։ Նա ընտրությունները որակել է որպես վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթաց։

«Իմ սիրելի ժողովուրդ, ես չէի կարող թույլ տալ, որ ձեր իրավունքները ոտնահարվեն, և թույլ չտվեցի, անարդարությունների վրա աչք փակել չկարողացա և չարեցի։ Չէի կարող լռել, քանի դեռ մեր երեխաները պայքարում են գոյատևելու համար առանց աշխատանքի և հնարավորությունների»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նաև ընդգծել է թուրք ժողովրդի միասնությունը՝ արտահայտելով իր ցանկությունը՝ տեսնել իրեն սատարող միլիոնավոր քաղաքացիներին կանգնած և տոկուն։

«Որպես այս հողի մարդ՝ ես պայքարել եմ և կշարունակեմ պայքարել ձեր իրավունքների և արդարության համար, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ ցավ պատճառել, և դուք կարողանաք ապրել խաղաղության մեջ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Էմմա Չոբանյան