Բայդենը շնորհավորել է Էրդողանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորանքներս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել միասին աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ խնդիրների և ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»,-Twitter-ում գրել է Բայդենը:

Թուրքիայում արդեն 20 տարի կառավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլում 2 միլիոնով ավելի ձայն է հավաքել, քան ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Քվեարկության կազմակերպման և ձայների հաշվարկի վերաբերյալ լուրջ բողոքներ չեն եղել, սակայն ընդդիմությունն ընտրություններն ազատ չի համարում, քանի որ Թուրքիայում ընտրական հանձնաժողովն ու դատարանները փաստացի ենթարկվում են նախագահին, խոսքի ազատությունը ճնշված է, իսկ իշխանությունների ազդեցիկ հակառակորդները բանտերում են կամ անցնում են տարբեր քրգործերով։

Տաթև Ֆռանգյան