Վարչապետը ներկա է գտնվել Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:

Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում  է:

Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք: Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը:

Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- նշված է հաղորդարագրությունում։