14.640.000 դրամի յուրացում. Ստեփանավանի սոցիալական ծառայության աշխատակիցները ապօրինի նպաստներ են ձևակերպել

Լուրեր

19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
Բոլորը

Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում. տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նույն օրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռևազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը և Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչ օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձևակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ և համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ, ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ:

Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: