Բաքվում Ալիևի նստավայրի մոտ «իրանական լրտեսների» հարազատները բողոքի ցույց են անցկացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Ադրբեջանում հերթական բողոքի ակցիա են անցկացրել, իբր, Իրանի օգտին լրտեսության, ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով կալանավորված կրոնական գործիչների հարազատները։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքի ակցիան անցկացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի մոտ։

Նրանք բարձրացրել են ձերբակալվածների դիմանկարները՝ հայտարարելով վերջինների անմեղության մասին։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ չնայած մեղադրանքը պաշտոնապես ներկայացվել է թմրանյութերի մասով, սակայն կալանավորվածները հարցաքննվում են Իրանի հետ հնարավոր կապերի վերաբերյալ, իսկ կառավարամետ քարոզչությունը նրանց ներկայացնում է որպես «իրանական լրտեսներ»:

Ոստիկանները չեն միջամտել ակցիային, սակայն ցուցարարներին ուղղորդել են ընդունելության բաժին։ Ի վերջո, իրավապահները ցուցարարներին նստեցրել են ավտոբուս և հեռացրել տարածքից։

Հավելենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանում Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին շարունակվում են կրոնական ակտվիստների ու գործիչների զանգվածային ձերբակալությունները։ Որոշ տվյալներով՝ ձերբակալվածների թիվը շուրջ 400 է։ Իշխանամետ ու քարոզչական լրատվամիջոցներում այս ձերբակալությունները ներկայացվում են որպես «Իրանի լրտեսական ցանցի» բացահայտում։

Ադրբեջանի որոշ կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ դատապարտելով երկրում կրոնական ակտվիստների ու գործիչների ձերբակալություններն ու պահանջել ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան