Հարավային Կորեայում ուղևորատար ինքնաթիռի դուռը թռիչքի ժամանակ բացվել է

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հարավային Կորեայի Դաեգու քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելուց կարճ ժամանակ առաջ բացվել է Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռի դուռը, որում 194 մարդ է եղել, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռի դուռն անսպասելիորեն բացվել է տեղական ժամանակով 12:45-ին, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Դաեգուի օդանավակայանի ներկայացուցիչներին և ավիացիոն ոլորտի աղբյուրներին։ Դրանից կարճ ժամանակ անց ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ բաց դռներով:

Ինքնաթիռը գետնից մոտ 250 մետր բարձրության վրա է եղել, երբ դուռը բացվել է, հայտնել են օդանավակայանից։ Վայրէջքը բարեհաջող է անցել, օդանավում գտնվողներից ոչ ոք չի տուժել, սակայն խուճապի մատնված 12 ուղևորներ դժվարացել են շնչել, նրանցից ոմանք հոսպիտալացվել են, ասվում է հայտարարության մեջ։

Ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա ուղևորի, որին կասկածում են դուռը բացելու մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդը ճանապարհորդել է միայնակ, բերման ենթարկելու պահին հարբած չի եղել։

Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել պարզել կասկածյալի դրդապատճառները։

Տաթև Ֆռանգյան