«Թուրքիան կխեղդվի, եթե Էրդողանը հաղթի»․ ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը հայտարարել է 2-րդ փուլում նույնպես Քըլըչդաչօղլուին աջակցելու մասին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի և ծայրահեղ ազգայնական Ումիթ Օզդաղի միջև համաձայնության ֆոնին՝ քուրդ քաղաքական գործիչները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Քըլըչդարօղլուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գրում է Gercek news-ը։

Քրդամետ HDP-ի համանախագահ Փերվին Բուլդանը և հայտնի քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թյուրքը Դիարբեքիրում մամուլի ասուլիս են հրավիրել, որի ընթացքում հայտարարել են. «Մեծ վճռականությամբ մենք գնալու ենք ընտրությունների և մեր ընտրությունն ենք կատարելու ֆաշիզմին պարտության մատնելու համար»։

Բուլդանն ընդգծել է գալիք ընտրությունների նշանակությունը Թուրքիայի ժողովրդավարական ապագայի և խաղաղության համար, հատկապես՝ երիտասարդության և կանանց։

«Եկեք օգտագործենք մեր ձայները երկրորդ փուլում, գնանք ընտրության և ցույց տանք մեր կամքն ու վճռականությունը, ինչպես առաջին փուլում, քանի որ ապագան և վաղը մեզ են վերաբերում։ Եթե ԱԶԿ-ն և Էրդողանը կրկին հաղթեն, դա կհանգեցնի թուրքական հասարակության խեղդմանը, դրա համար Էրդողանը պետք է գնա: Ես դա արտահայտում եմ այն համոզմունքով, որ Էրդողանի հեռանալը հասարակությանը թույլ կտա ազատ շնչել»,-ասել է նա։

Ահմեդ Թյուրքն իր հերթին նշել է, որ Թուրքիան անցնում է վճռորոշ շրջադարձի միջով։

«Մենք ապրում ենք փոփոխության և վերափոխման ցավերի միջով: Իհարկե, մեր նախապատվությունը անձերի հետ կապված չէ, մենք պայքարում ենք քուրդ ժողովրդի և Թուրքիայի ապագայի համար, և ըստ այդմ էլ մեր ընտրությունն ենք կատարում»,-ասել է նա։

Էմմա Չոբանյան